Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Նեյրոլեզվական ծրագրավորումը գործողության մեջ

Նեյրոլեզվական ծրագրավորումը գործողության մեջ
28.04.2025 | 14:03

Ստանիսլավսկու թատրոնի դահլիճում նստած ահել ու ջահել այսօր ծափահարում էին հերթական մանիպուլյատիվ գործողությանը:

«Կրթվելը նորաձև է» անհոդաբաշխ բարբաջանքի փաթեթավորմամբ իրականացվում էր հոգեբաններին շատ հայտնի նեյրոլեզվական ծրագրավորում, որի հիմնական ուղերձը ձեր յուրաքանչյուրի չգոյությունն է:

Եթե չի եղել 21-րդ դար, հետևապես, դու չկաս, իսկ եթե մենք չենք եղել, հետևաբար ոչինչ էլ տեղի չի ունեցել:

Դա դուք չեք գիտակցում, բայց այն «նստեցվում է» ձեր ենթագիտակցության մեջ:

Ահա այսպես տարբեր լսարանների վերածելով լաբորատորիայի ճագարների ու առնետների` «թավշյա» չարիքը շարունակում է ավերածություններ գործել ձեր բոլորի գլխում:

Միայն չասեք, թե չեք հիշում պատերազմից առաջ ծաղիկներ պարզող, հետո ավտոմատով սողացող, հետո Էյնշտեյնի մտքերով Արցախի պարպումը գուժող ու տարատեսակ այլ ուղերձներ, որի արդյունքում դուք վերածվում եք լավ քշած հեծանիվի պակրիշկայի:

Մտածեք ձեր երեխաների մասին:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1731

Մեկնաբանություններ